Լրահոս

12.12.2016 12:06


Դեկտեմբերի 14-ից Վանաձոր–Ալավերդի–Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը կփակվի

Դեկտեմբերի 14-ից Վանաձոր–Ալավերդի–Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը կփակվի

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի դեկտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր – Թումանյան) հատվածով երթեւեկությունը ժամանակավորապես կդադարեցվի եւ այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթեւեկության հետեւյալ այլընտրանքային երթուղիները.

1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների եւ երթուղային ավտոբուսների համար՝ Ա) Երեւան – Սեւան – Իջեւան (Մ-4) , Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն – Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով: Բ) Երեւան – Սպիտակ – Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջեւան (Մ-4) – Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթեւեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ եւ մոտակա բնակավայրեր կիրականացվի հետեւյալ երթուղիներով. Ա) Վանաձոր – Ստեփանավան – Ագարակ – Կողես – Այգեհատ – Օձուն – Ալավերդի – Վրաստանի սահման, Բ) Վանաձոր – Դսեղ – Մարց – Թումանյան ճանապարհահատվածներով։

3. Հայաստանից Վրաստան ուղեւորվող մարդատար եւ միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաեւ Երեւան – Գյումրի – Աշոցք – Բավրա – Վրաստանի սահման ճանապարհահատվածից։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը