Լրահոս

12.12.2016 13:22


Լարսի անցակետում կուտակվել է 340 բեռնատար ավտոմեքենա

Լարսի անցակետում կուտակվել է 340 բեռնատար ավտոմեքենա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի հետևանքով փակվել է Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սարավան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, բեռնատարների համար՝ միայն Վրաստանից դեպի ՌԴ:

Ըստ ստացված տեղեկատվության՝ Լարսի անցակետում (Վրաստանի կողմից) կուտակվել են 340 բեռնատար ավտոմեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը