Ի՞նչ իմաստ ունի հանդես գալ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջով
Նոյեմբերի 4-ին Կենաց տուն մշակութային կենտրոնում կայացավ սեմինար «Համակարգային փոփոխություններ. համապետական ընտրություններո՞վ, թե ոչ» թեմայով։ Սեմինարին մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ, փորձագետներ։ Բանախոսն էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյան։
Սեմինարին ելույթ ունեցավ նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամՀայկ Բալանյանը։
Ստորև ներկայացնում ենք ելույթի տեքստը։
«Բոլորին էլ պարզ է, որ իշխող վարչակազմը ընտրություններով չի եկել իշխանության։ Գոյություն ունեցող իշխող ռեժիմը ընտրությունների արդյունքում չի ձևավորվել։ Տեղի է ունեցել իշխանության ուժային զավթում։ Հետևաբար այդ նույն իշխանությունը երբևիցե ընտրություններով չի հեռանալու։ Դա նշանակում է, որ իշխանության եկած նոր ուժը առկա համակարգի փոփոխություն պետք է իրականացի ոչ ընտրություններով։
Եթե ընտրությունների մեխանիզմը իշխանության վերարտադրության համար է գործում, ապա ի՞նչ իմաստ ունի հանդես գալ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջով։
Մեզ մոտ առկա է մի մտավախություն, որ եթե ինչ-որ բան ցանկանում ենք փոխել ոչ ընտրություններով, ապա այն արագ կերպով որակվում է որպես ոչ ժողովրդավարական ճանապարհով իրականացվող քայլեր կամ գործողություններ։
Դա չէ իրականությունը։
Ոչ ընտրություններով եկել են այսօրվա իշխանությունները։
Համակարգային փոփոխությունների իրականացումը և իշխանափոխությունը ոչ ընտրություններով, նշանակում է ուղղակի ժողովրդավարություն և դա է պատճառը, որ իշխանությունը վախենում է այս հարցադրումից։
Ուրեմն պետք չէ խուսափել կամ խուսանավել այս հարցադրումից։ Եվ եթե մենք կրկին անգամ գնում ենք արտահերթ կամ հերթական համապետական ընտրությունների, դա ընդամենը ինքնախաբեություն է։
Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը շեշտում և բարձրաձայնում է ժողովրդավարության և ընտրությունների ուղղակի տեսական և կիրառական կապի մասին, և ելքը տեսնում է ընտրություններով երկրում ժողովրդավարություն հաստատելու մեջ, ուղղակի մոլորեցնում է ընդդիմադիր զանգվածին։
Այսպիսի մոտեցումը շեղում է քաղաքական գործիչներին, կազմակերպություններին, ժողովրդին բուն կազմակերպչական աշխատանքից, որի իրականացման դեպքում կլինի ոչ միայն իշխանափոխություն, այլ նաև առաջին հերթին համակարգային փոփոխություններ։
Մեր խնդիրն է այնպիսի կառույցների ստեղծումը, որը պատրաստ կլինի երկրում ստեղծվելիք ժողովրդավարությանը, այլ ոչ ընտրություններին, ինչպես որ այս մասին խոսում են որոշ քաղաքական ուժեր և գործիչներ։
Իսկ իշխանությունը զավթած անձիք ընտրությունները իրենց համար դիտում են որպես լեգիտիմացման միակ ճանապարհ, ընդունված միջազգային խաղի կանոնների սահմաններում։
Այդ դեպքում հարց է առաջանում, թե մենք, ընդդիմադիր դաշտում գտնվողներս ինչի՞ համար պետք է մտնենք այն խաղի մեջ, որի հեղինակները և գլխավոր դերակատարները հենց իշխանություններն են, առավել ևս, որ այդ խաղի արդյունքը ի սկզբանե պարզ է»։
Ի՞նչ իմաստ ունի հանդես գալ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջով
Նոյեմբերի 4-ին Կենաց տուն մշակութային կենտրոնում կայացավ սեմինար «Համակարգային փոփոխություններ. համապետական ընտրություններո՞վ, թե ոչ» թեմայով։ Սեմինարին մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ, փորձագետներ։ Բանախոսն էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյան։
Սեմինարին ելույթ ունեցավ նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը։