Լրահոս

12.12.2016 13:45


Կամո Քոչունց. ««Պորշ» մակնիշի մեքենաներ ձեռք են բերում նաև ԱԺ անդամները»

Կամո Քոչունց. ««Պորշ» մակնիշի մեքենաներ ձեռք են բերում նաև ԱԺ անդամները»

Դեկտեմբերի 12–ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմազորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցն, անդրադառնալով այն դիտարկմանը, որ պահանջ կա՝ բանակի համար 1000 դրամներ հավաքելու փոխարեն բանակի հաշվին հարստացած գեներալներն իրենց ունեցվածքը վերադարձնեն բանակին, հայտարարել է.

Ի՞նչ է նշանակում բանակի հաշվին հարստացած գեներալներ, ո՞վ է ասողը դա, թող հիմա հիմնավորի: Թող ապացուցեն. դրա համար կան իրական օղակներ, որոնք թող աշխատեն, ապացուցեն: Ով որ տվյալ կտրվածքով է, թող իր պատիժը կրի։

Երբ բանակի հաշվին հարստացած գեներալների անուններ են հնչեցվել՝ Խաչատուրովի, Բաղմանյանի և այլոց, Քոչունցն ասել է, թե դրանք ընդհանուր բնութագրումներ են:

Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարող են իրավապահ մարմինները բացահայտումներ անել, եթե սերտաճած են իշխանությունների հետ, Քոչունցն ասել է, թե չի կարելի նման եզրակացություն անել, և պատմել է, որ ինքն ապրում է համեստ կյանքով, և դրանում համոզվելու համար լրագրողներին հրավիրել է իր տուն:

Հարցին, թե զինվորական աշխատավարձով հնարավո՞ր է վարել այնպիսի շքեղ կյանք, ինչպիսին, օրինակ, Խաչատուրովն է վարում՝ հիշատակելով վերջինիս շքեղ առանձնատունն ու վարած «Պորշ» մակնիշի մեքենայի մասին, Քոչունցը ասել է, որ նույն այդ մակնիշի մեքենաները ձեռք են բերում նաև Ազգային ժողովի անդամները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը