Լրահոս

12.12.2016 21:29


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Դեկտեմբերի 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և թաց ձյուն, 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 14-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում

Դեկտեմբերի 13-ին հնարավոր են թույլ տեղումներ: 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են առատ տեղումներ, առավոտյան‵ թաց ձյուն և ձնախառն անձրև, կեսօրից սկսած‵ ձյուն: 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:

Երևանի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.70C (1989 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -15.20C (1975 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.20C:


Այս խորագրի վերջին նյութերը