Լրահոս

16.12.2016 07:34


Այսօրվանից Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի ավտոճանապարհին կգործարկի նոր տեղադրված արագաչափ սարք

Այսօրվանից Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի ավտոճանապարհին կգործարկի նոր տեղադրված արագաչափ սարք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թ. դեկտեմբերի 16-ից գործարկվելու է «Մ-3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի վարչական տարածքով անցնող հատվածում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը