Լրահոս

12.12.2016 22:04


3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 13 ՃՏՊ

3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 13 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 9-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 7 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 20, խարդախության 8, կաշառակերության 4, յուրացման, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և համակարգչային հանցագործության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը