Լրահոս

28.12.2009 11:08


Կենտրոնական բանկի նախագահը ՀՀ նախագահին ու վարչապետին չի շնորհավորում

Կենտրոնական բանկի նախագահը ՀՀ նախագահին ու վարչապետին չի շնորհավորում

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ Ամանորը սովորաբար դիմավորում է տանը։

-Առաջին կենացը խմելով՝ մեր ժողովրդին երջանկություն ենք մաղթում, բարգավաճ կյանք, առողջություն բոլորին, բոլոր երեխաներին։

ԿԲ նախագահն ասել է, որ այս դժվար գլոբալ տնտեսական ճգնաժամի ներքո պետք է ցանկանալ մի քիչ պրոֆեսիոնալիզմ։

-Աստված թող մեզ էլ ուժ ու եռանդ տա, որ հաղթահարենք այն խնդիրները, որ եղել են այս տարի, և հաջորդ տարի ավարտենք ավելի լավ արդյունքներով։

Արթուր Ջավադյանն ամենաշատը սիրում է գիրք նվեր ստանալ:

Հանրապետության նախագահին ու վարչապետին որևէ նվեր չի մատուցում, շնորհավորելու ևս չի գնում.

-Ո՛չ։ Դա ընդունված չէ։

Դժվարացել է պատասխանել, թե որ ուտեստն է շատ սիրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը