Լրահոս

12.12.2016 15:45


Դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից

Դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի դեկտեմբերի 26-ից հունվարի 22-ը ներառյալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը