Երևանի քաղաքապետարանի ծրագրերով այս տարվա հունիսին սկսված Ծիծեռնակաբերդի խճուղու վարակառուցման առաջին փուլի աշխատանքներն ավարտված են։Նորակառույց ճանապարհը Երևանի քաղաքապետի հանձնարարականի համաձայն նոյեմբերի 4-ից լիովին երթևեկելի է։
Վեց ամիս տևած շինարարական աշխատանքների արդյունքում մոտ Ծիծեռբնկաբերդի խճուղում նախկին միաշերտ երթևեկության փոխարեն երկկողմանի երկշերտ երթևեկություն է՝ ապահովված՝ ճանապրհը մոտ 5 մետրով լայնացվել է։ Անցկացվել է լուսավորության նոր համակարգ, ճանապրհի երկայնքով տեղադրվել է ջրահեռացման համակարգ, ինչի բացակայությունն այստեղ մշտական և լուրջ խնդիր էր ։ Աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետի պահանջով նախագծի մայթերին վերաբերող հատվածը փոխվել է՝ մեկ ու կես մետրի փոխարեն կառուցվել են 3 մետր լայնությամբ մայթեր։
Զուգահեռաբար արդեն մեկնարկել են երկրորդ փուլի շինարարական աշխտանքները։ Ծիծեռնակաբերդի խճուղու միջնամասում՝ կառուցվում է տրանպորտային էստակադա, որը առանց լուսացույցի շրջադարջ կազմակերպելու հնարավորություն կտա։ Ինչպես նշում է շինբարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը դեպի ցեղասպանության թանգարան և մարզահամերգային համալիր գնացող ավտոմեքենաները էստակադայի կառուցումից հետո առանց միմյանց խանգարելու ետդարձ և ձախ շրջադարձ կկատարեն։ Արդյունքում կունենանք ժամանակկից երթևեկության բոլոր պահանջներն բավարարող ճանապարհ։
Էստակադայի հիմնական շինարարությունը կավարտվի մինչև այս տարվա վերջ՝ ասֆալտապատումը կիրականցվի գալիք տարի։ Երկրորդ փուլի շինարարական աշխատանաները երթևեկությանը չեն խանգարի։
Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման համար Երևանի բյուջեից հատկացվել է մոտ 1 մլրդ 500 մլն դրամ, որից երկրորդ փուլի արժեքը 866 մլն դրամ է։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ծիծեռնակաբերդի խճուղին բացվել է