Լրահոս

12.12.2016 22:51


Փակ է Ստեփանավան-Կաթնաղբյուր, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները

Փակ է Ստեփանավան-Կաթնաղբյուր, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի՝ ժամը 22.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Ստեփանավան-Կաթնաղբյուր, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

Ըստ ստացված տեղեկատվության՝ Լարսի անցակետում (Վրաստանի կողմից) կուտակվել է 340 բեռնատար ավտոմեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը