Լրահոս

13.12.2016 08:12


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար երկկողմանի փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար երկկողմանի փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

Ըստ ստացված տեղեկատվության՝ Լարսի անցակետում (Ռուսաստանի կողմից) կուտակվել են 340 բեռնատար ավտոմեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը