Լրահոս

13.12.2016 08:23


Մարդատար ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում․ ուղևորները տարհանվել են

Մարդատար ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում․ ուղևորները տարհանվել են

Դեկտեմբերի 12-ին, ժամը 12.18-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կաթնաղբյուր-Ուրասար ավտոճանապարհի 4-րդ կմ-ին մարդատար «ՊԱԶ» մակնիշի 34 MF 676 պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Ս. Հ., 25 ուղևոր) արգելափակվել է ձյան շերտում և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տարհանել են ավտոբուսից 8 ուղևորի, որոնք տեղափոխվել են փրկարարական մեքենա և ստացել են համապատասխան օգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը