Լրահոս

27.01.2010 09:26


ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պարզաբանումը Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեության վերաբերյալ

2001 թ.-ից ի վեր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը զբաղվում է Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների խթանմամբ (Կոնվենցիային միացել են շատ երկրներ, այդ թվում Հայաստանը): Այն է' բնակչության համար բնապահպանական տեղեկատվության և արդարադատության մատչելիությունը և հանրության մասնակցությունը բնապահպանական հարցերի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին: Վերջին 10 տարիների ընթացքում գրասենյակի աջակցությամբ բացվել է 14 հանրային տեղեկատվական կենտրոն (Օրհուս կենտրոններ) Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում Գյումրիում: Տեղական իշխանությունները շարունակում են դիմել Գրասենյակին' նմանատիպ նոր գրասենյակներ հիմնելու խնդրանքով: Այդ կենտրոնները աշխատում են ԵԱՀԿ-ի, ՀՀ բնապահպանության նախարարության և տեղական իշխանությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա և իրենց դրական ներդրումն են ունեցել բնակչության իրազեկման, շրջակա միջավայրի խնդիրների լուծման և հասարակական ու պետական կառույցների միջև համագործակցության խթանման հարցերում:

 

Գյումրու Օրհուսի կենտրոնը ամենաակտիվ կենտրոններից է և երեք տարվա գործունեության ընթացքում հետևողական ու խանդավառ կերպով աշխատել է Շիրակի մարզի բնակչության բնապահապանական իրազեկումն ու իրավակիրառումը բարձրացնելու ուղղությամբ:

Քանի որ Օրհուս կենտրոնի փակումը կարող է զգալի վնաս հասցնել այդ գործունեությանը, ԵԱՀԿ գրասենյակը կոչ է անում շուտափույթ վերականգնել Օրհուս կենտրոնի աշխատանքը և այդ ուղղությամբ բանակցում է ՀՀ տարածքային կառավարման և բնապահպանության նախարարությունների հետ: Այս պահին համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի Գյումրու կենտրոնի աշխատակիցները կարողանան կազմակերպել միջոցառումներ կենտրոնի տարածքում մինչև տեխնիկական հարցերի վերջնական լուծումը:

Այս խորագրի վերջին նյութերը