Լրահոս

05.11.2010 00:14


Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 45 դեպք

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  նոյեմբերի 3-ին և 4-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 45 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 300-ից ավելի  կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

 

Այս խորագրի վերջին նյութերը