Լրահոս

13.12.2016 10:19


Մելիք-Ճարճակիս գյուղերի խաչմերուկում և Աշտարակ-Ամբերդ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Մելիք-Ճարճակիս գյուղերի խաչմերուկում և Աշտարակ-Ամբերդ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.36-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիք-Ճարճակիս գյուղերի խաչմերուկում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՕՊԵԼ» մակնիշի 09 ՕՕ 703 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., 1 ուղևոր):

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ամբերդ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Mercedes VIANO» մակնիշի 09 CC 101 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Հ., 8 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը