Լրահոս

13.12.2016 10:26


Գյումրիում «Mersedes»–ը բախվել է ծառին. կա տուժած

Գյումրիում «Mersedes»–ը բախվել է ծառին. կա տուժած

Դեկտեմբերի 13-ին, ժամը 02.24-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու «Վիլլա Գարի» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mersedes E320» մակնիշի 35 DA 358 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Հ. Ս.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևոր՝ 1981 թ. ծնված Մ. Մ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և արգելափակվել ավտոմեքենայում:

Փրկարարները Մ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Մ. Մ.-ն տեղափոխվել է

Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը