Լրահոս

13.12.2016 10:31


«Հագուստի աշխարհ»–ի մոտ «KIA sportage»–ը վրաերթի է ենթարկել 1942թ. ծնվածին

«Հագուստի աշխարհ»–ի մոտ «KIA sportage»–ը վրաերթի է ենթարկել 1942թ. ծնվածին

Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.07-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հագուստի աշխարհ» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, Գ. Չ.-ը «KIA sportage» մակնիշի 34 QC 220 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Ֆ. Բ.-ին:

Փրկարարները Ֆ. Բ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը