Լրահոս

13.12.2016 11:11


«Առինջ Մոլ»-ի ճանապարհին թիվ 46 ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր (լուսանկար)

«Առինջ Մոլ»-ի ճանապարհին թիվ 46 ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր (լուսանկար)

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում «Առինջ Մոլ» տանող ճանապարհին Hyundai մակնիշի 0424 Տ համարանիշի մարդատար ավտոբուսի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհի կողմնակում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին՝ Հյուսիսային ավտոկայանից դեպի Երևանի Էրեբունի զանգված։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսում եղել են նաև ուղևորներ, բարեբախտաբար նրանք չեն տուժել։ Վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը