Լրահոս

13.12.2016 11:59


Քամուց վնասվել է միջնակարգ դպրոցի կաթսայատան տանիքը

Քամուց վնասվել է միջնակարգ դպրոցի կաթսայատան տանիքը

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.12-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամու հետևանքով պոկվել է կաթսայատան տանիքի (23 քմ) աջակողմյան հատվածը (մոտ 5 քմ):

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և քաղաքաշինության վարչության պետերին և ՃԿԱԿ-ում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը