Լրահոս

13.12.2016 12:16


Սարավան-Զանգեր ավտոճանապարհին «Nissan Tida»–ն գլորվել է ձորը

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին «Nissan Tida»–ն գլորվել է ձորը

Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.20-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ին «Nissan Tida» մակնիշի 18 AA 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1993 թ. ծնված Լ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի ձորը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:

Այս խորագրի վերջին նյութերը