Լրահոս

13.12.2016 13:14


ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը նախազգուշացնում է

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը նախազգուշացնում է

Դեկտեմբերի 14-ին Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում:

Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` հիմնականում ձյան տեսքով, միայն Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան տեղումները դեռ կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, կեսօրից հետո վերածվելով ձյան:

Շիրակում, Արագածոտնում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում և Վայոց ձորում սպասվող ձյունը լինելու է բավականին ինտենսիվ, ուղեկցվելու է բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին՝ մերկասառույցով:

Ելնելով վերը նշված պայմաններից` վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը