Լրահոս

13.12.2016 13:25


Կաշառք ստանալու պահին բռնվել է Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետը

Կաշառք ստանալու պահին բռնվել է Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետը

Այգեկ գյուղի մի բնակչուհի դեկտեմբերի 9-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հ. Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում կզրկի «Փարոս»-ից։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նույն օրը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արագածոտնի մարզային վարչության և Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հրաչյա Ավետիսյանը բռնվել է իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին։

Քննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը