Լրահոս

28.12.2009 10:28


Յուշչենկոն Չեչնիայի նախագահին «моська» է անվանել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն  վստահ է, որ Կադիրովի խոսքերի հետևում Մոսկվան է կանգնած։ Նա «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ չպետք է մեծ նշանակություն տալ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի խոսքերին։

«Ես չէի գերագնահատի այդ խոսքերի դերը,- ասել է Յուշչենկոն՝ հավելելով,- եթե Դուք «моська»-ի հետ բանավեճի մեջ մտնեք, Ձեզ կվարկաբեկեք որպես պետություն»։

Հիշեցնենք, որ Ռ. Կադիրովն ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերացնի Վրաստանն ու Ուկրաինան։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը