Եվրոպացի փորձագետը Եվրոպային կոչ է անում ավելի գործուն միջամտել արցախյան հարցի լուծմանը
«TransCaspian» եվրոպական քաղաքական կենտրոնի հիմնադիր և նախաձեռնության ներկայացուցիչ, «Atlantic Council»-ի գիտաշխատող Բորուտ Գրժիչը ամերիկյան «Wall Street Journal»-ում հոդված է հրապարակել, որտեղ Եվրոպային կոչ է անում միջոցներ ձեռնարկել՝ Հարավային Կովկասում հերթական պատերազմից խուսափելու համար։ Հոդվածում մասնավորապես ասվում է.
-Մինչդեռ եվրոպական երկրների մեծ մասը կրճատում է պաշտպանության ծախսերը, բյուջեները հաշվեկշռելու և պարտքերը կրճատելու համար, առնվազն երկու երկիր կա, որոնք անում են ուղիղ հակառակը՝ Ադրբեջանն ու Հայաստանն ավելացնում են իրենց ռազմական ծախսերը, և դա անում են վերջին մի քանի տարիների ընթացքում։ Երկու երկրները լճացել են Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության մեջ, և եթե եվրոպական առաջնորդները չսկսեն դրան լուրջ վերաբերվել, տարածաշրջանում կարող է ևս մեկ թեժ պատերազմ սկսվել։