Լրահոս

13.12.2016 20:30


Անօրինական պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Անօրինական պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17.05-ին, բաժանմունք է ներկայացել 1975 թ. ծնված Գագիկ Տ.-ն և կամավոր հանձնել տրոտիլային 1 պայթագլանակ, ինքնաձիգի 1 փամփշտակալ և 5.45 տրամաչափի 29 փամփուշտ:

***
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11.15-ին, 1963 թ. ծնված Սամվել Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, մեկփողանի, կարճեցված փողով և կարճեցված խզակոթով 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 58 և 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը