Հրապարակվել է կյանքի ամենակարճ տևողությամբ երկրների ցուցակը
ՄԱԿ-ի նորությունների կենտրոնի տվյալներով՝ 1970-ականներից այս կողմ միայն 9 երկրներում է կյանքի տևողությունը կարճացել։ Դրանցից 6-ը Սահարայից հարավ գտնվող Աֆրիկյան երկրների շարքն է։ Իսկ մնացած երեքը Բելառուսը, Ուկրաինան և Ռուսատանն են։ Այս մասին գրված է«Ժողովուրդների իրական հարստությունը. մարդու զարգացման ուղիները» վերնագրով մարդկային զարգացման հնարավորությունների վերաբերյալ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 20-ամյա հոբելյանական զեկույցում։
Զեկույցի հեղինակը հայատարարել է, թե շատ երկրներ կյանքի տևողության երկարացման հարցում հասել են ակնհայտ արդյունքների։
Համարյա ցանկացած երկրում այսօր ծնված երեխան կապրի ավելի երկար, քան երբևէ։
Կյանքի միջին տևողությունն ավելացել է նվազագույնը 6 տարով, առավելագույնը՝ 18 տարով։ Այդ երկրներն են Չիլին և Մալազիան։
Աֆրիկյան 6 եկրներում կյանքի տևողության կարճացումը պայմանավորված է ՁԻԱՀ-ի համաճարակով։
Իսկ նախկին Խորհրդային Միության երկրներում այդ ցուցանիշի իջեցումը վերաբերում է հիմնականում տղամարդկանց։ Ռուս տղամարդկանց կյանքը կրճատվել է մոտ 7 տարով։
Նշենք, որ կյանքի տևողության կարճացումը նախկին խորհրդային երկրներում սկսվել է 1970-ականներից։