Լրահոս

13.12.2016 16:44


Հրդեհ է բռնկվել Իջևանի «Երիտասարդական» հիմնադրամի շենքում

Հրդեհ է բռնկվել Իջևանի «Երիտասարդական» հիմնադրամի շենքում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.27-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում այրվում է «Երիտասարդական» հիմնադրամի տանիքը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.41-ին, մարվել՝ 15.07-ին:

Այրվել է Անկախության փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Երիտասարդական» հիմնադրամի տանիքից մոտ 80 քմ հատված:

Այս խորագրի վերջին նյութերը