Լրահոս

13.12.2016 17:54


Մելինե Դալուզյանը մեկնաբանել է իր ամուսնանալու մասին լուրերը

Մելինե Դալուզյանը մեկնաբանել է իր ամուսնանալու մասին լուրերը

Ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքրասերնե՛ր ջան, եթե լիներ հրապարակման ենթակա որևէ այլ տեղեկություն, առանց ձեր հարցերին սպասելու էլ կհրապարակվեր։ Էնպես որ, պետք չէ անձնական նամակներով հարցախեղդ անել անձնականիս վերաբերյալ։ Բոլորիդ հատ-հատ դժվար է պատասխանելը, դրա համար սենց եմ գրում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Դալուզյանը սոցցանցի իր էջում 2015թ. գրառման մեջ ընտանեկան կարգավիճակն ամուսնացած էր փոխել: Այդ կապակցությամբ Մելին սկսել էին շնորհավորական նամակներ ուղարկել բազմաթիվ օգտատերեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը