Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ին Գեղարքունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն' Սևան-Մարտունի ավտոճանապարհի 62-րդ կիլոմետրում՝ Ներքին Գետաշեն գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հոնդայի» մակնիշի 20 ՕՍ 234 պետհամարանիշի ավտոմեքենան, վրաերթի ենթարկելով Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Աղասի Գևորգյանին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել ծառին:
Պատահարի հետեւանքով Ա. Գեւորգյանը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի վարորդ, նույն մարզի Լիճք գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Հայկ Պողոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց, ավելի ուշ' Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նույն օրը, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի 14 ՏՍ 398 եւ «ՎԱԶ-2103» մակնիշի 14 ՍՕ 157 պետհամարանիշների ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Արթուր Հակոբջանյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ' Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 1966 թ. ծնված Ա. Սողոմոնյանը, նույն մարզի Սոլակ գյուղի բնակիչներ' 1961 թ. ծնված Ֆ. Հունանյանը, 1962 թ. ծնված Հ. Հունանյանը, 1962 թ. ծնված Վ. Խաչատրյանը և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1987 թ. ծնված Մ. Մալյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց:
Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է:
Զոհեր ավտոպատահարներից