Լրահոս

13.12.2016 20:56


Հանրապետության որոշ ավտոճանապարհների բուք է

Հանրապետության որոշ ավտոճանապարհների բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Արտաշավանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Մարտունու, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Բուք է նաև Սպիտակի ոլորաններում և Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում:

Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը