Լրահոս

15.11.2010 17:41


Հայկական օրակարգով քաղաքացիական ժողովը պահանջում է հրավիրել խորհրդարանական լսումներ

Հայկական օրակարգով քաղաքացիական ժողովը պահանջում է հրավիրել խորհրդարանական լսումներ

Վերջերս Երեւանում տեղի ունեցած Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի արդյունքների ամփոփումից հետո ժողովը հրավիրած նախաձեռնող խումբը կազմող հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները որոշում կայացրել ձեւավորել մշտական գործող հասարակական հարթակ, ուր կքննարկվեն հայկական օրակարգին վերաբերող բազմազան խնդիրները: Այդ նպատակով հիմնադրվեց Հայկական օրակարգով քաղաքացիական ժողովը, որի անդրանիկ հավաք-քննարկումը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 13-ին Քաղաքացիական ազգային նախաձեռնություն հասարակական կազմակերպության մեծ դահլիճում եւ նվիրված էր Ադրբեջանից հայ փախստականներին: Բանախոսներն էին ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը եւ "Ազատ Հայք" հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մնացականյանը:

 

Նույն օրը Հայկական օրակարգով քաղաքացիական ժողովը նաեւ ընդունեց հայտարարություն, որով պահանջում է ՀՀ ԱԺ լիագումար նիստում ս.թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք քվեարկությանն ընդառաջ հրավիրել խորհրդարանական լսումներ' Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցով: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ, ինչպեսեւ հայտարարութանը միացած կազմակերպությունների ցանկը:

 

Հայկական օրակարգով քաղաքացիական ժողովը պահանջում է հրավիրել խորհրդարանական լսումներ'

Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցով

 

Մենք' Հայկական օրակարգով քաղաքացիական ժողովը ձեւավորած հասարակական կազմակերպություններս, ելնելով այն հանգամանքներից, որ.

-         ԼՂՀ ճանաչված չլինելը խոչընդոտում է հանրապետության զարգացմանը, առաջընթացին, միջազգային մշակութային համագործակցությանը, Արցախի քաղաքացիների տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների լիարժեք իրականացմանը, զրկում է նրանց միջազգային ատյաններում իրենց շահերը պաշտպանելու հնարավորությունից, վերջապես սպառնում է Արցախի եւ ամբողջ Հայաստանի անվտանգությանը:

-         Արցախյան հակամարտության' առանց Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության ընթացող, էությամբ' հակաիրավական բանակցային գործընթացը մտել է վտանգավոր շրջափուլ.

-         Ինչպես հայ հասարակությունը, այնպես էլ միջազգային հանրությունը Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից բավարար չափով տեղեկացված չեն'

պահանջում ենք մինչեւ ս.թ. դեկտեմբերի 9-ը ՀՀ ԱԺ լիագումար նիստում տեղի ունենալիք քվեարկությունը' հրավիրել լսումներ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցով:

1. "Ազատ Հայք" հասարակական կազմակերպություն - Ռուբեն Մնացականյան

2. Ազգային ուսանողական խորհուրդ - Հովհաննես Աղաջանյան

3. "Աղավնի" ՀԿ (Արցախ, Շուշի) - Արմեն Ռակեդջյան

4. Արցախի Եվրոպական շարժում (Արցախ, Ստեփանակերտ) - Հայկ Խանումյան

5. "Զարթոնք-89" ՀԿ - Սիլվա Վարդանյան

6. "Ընդդեմ իրավական կամայականության" ՀԿ - Միքայել Արամյան

7. "Ժողովրդավարություն հանուն զարգացման" ՀԿ - Արմեն Գրիգորյան

8.  ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդ (Արցախ, Ստեփանակերտ) - Մասիս Մայիլյան

9.   "Խորանարդ" (Գյումրի) - Ղազարյան Համլետ

10.   Հայաստանի սպառողների ասոցիացիա - Արմեն Պողոսյան

11.   "Ձոն Հայաստանի" նախաձեռնություն - Տիգրան Նահապետյան

12.   Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն - Մանվել Սարգսյան

13.   "Սեմանտ" կրթական հասարակական կազմակերպություն (Թալին) - Նունե Սարգսյան

14.   "Սեփականության իրավունքի պաշտպանություն" - Վաչագան Հակոբյան

15.   "Սոս Արգիճի" - քաղաքացիական նախաձեռնություն (Մարտունի) - Վարդան Գալստյան

16.   "Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն" ՀԿ - Արտեմիս Լեփեջյան

17.  "Ուխտ Արարատի" ՀԿ նախաձեռնություն - Տիգրան Փաշաբեզյան

18.   "Ուսման իրավունք" նախաձեռնող խումբ - Դանիել Իոաննիսյան

19.   "Փաստաբաններ մարդու իրավունքների համար" ՀԿ - Սեդա Մելիքյան

20.   "Քաղաքացիական ազգային նախաձեռնություն" հասարակական կազմակերպություն - Հովսեփ Խուրշուդյան

Այս խորագրի վերջին նյութերը