Լրահոս

14.12.2016 13:50


Հրաչյա Ռոստոմյանի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին. «Ես բիզնես չունեմ»

Հրաչյա Ռոստոմյանի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին. «Ես բիզնես չունեմ»

Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի «ջրերը մեկ առվով չեն հոսում», ասել է, որ Ռուբեն Հայրապետյանը ջրի բիզնես է անում, իսկ ինքը բիզնես չունի։

–Չեմ կարծում, որ իմ միտքը կարող եմ փոխել, ջրերի ուղղությունը փոխել,–նշել է նա՝ ավելացնելով, որ չի հանդիպել Ռ.Հայրապետյանի հետ։

Հիշեցնենք, որ վերջրերս ՀՖՖ նախագահը բավականին կոպիտ էր արտահայտվել Հ.Ռոստոմյանի հասցեին։

Ինչ վերաբերում է իր՝ ՀՀԿ-ական լինելուն, նախարարը նշել է․

–Իմ կարծիքով մենք սպորտի մասին պետք է խոսենք։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ասեմ, որ սպորտն ապաքաղաքական է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը