Լրահոս

14.12.2016 14:13


Ձյուն է տեղում. ոստիկանության հորդորը վարորդներին

Ձյուն է տեղում. ոստիկանության հորդորը վարորդներին

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ՝ հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում:
Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Երևան - Գյումրի - Վրաստանի սահման ավտոճանապարհի Մաստարա - Լանջիկ - Մարալիկ, Գյումրի - Աշոցք - Բավրա և Մարգարա - Վանաձոր - Վրաստանի սահման ավտոճանապարհի Ապարան - Քուչակ, Արագած - Ծիլքար և հանրապետական նշանակության Արթիկ - Ալագյազ, Արթիկ - Մարալիկ ճանապարհահատվածները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և վերոնշյալ ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:

Մայրաքաղաքում երթևեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը