Լրահոս

14.12.2016 22:22


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

Հանրապետության տարածքում

Դեկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 16-17-ը սպասվում է թույլ ձյուն: 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում

Դեկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն: 16-17-ը սպասվում է թույլ ձյուն, 18-19-ը՝ առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.70C (1966 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -18.50C (1975 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.60C:

Այս խորագրի վերջին նյութերը