Լրահոս

14.12.2016 14:35


Վթարային ջրանջատում Կենտրոնում և Էրեբունիում

Վթարային ջրանջատում Կենտրոնում և Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր, դեկտեմբերի 14-ին` ժամը մոտ 12.00-ին, Ադոնցի փողոցում շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ կատարելիս վթարվել է «Արզնի-Երեւան» ջրատարը: Վթարի հետեւանքով դադարեցվել է հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

 Հերացի փողոց, Բժկական համալսարան, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր ու հարակից բժշկական հաստատություններ, Այգեստանի 9-11 փողոցներ, Սարի Թաղի 1-10 շարքեր, Որմնադիրների 1-2 փողոցներ՝ իրենց նրբանցքներով, Օստրովսկու փողոց, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3 համարներ, Ծխախոտագործների փողոցի 110-180 համարներ:

Ներկայումս ընթանում են ջրատարի վերանորոգման աշխատանքներ, որոնք, հաշվի առնելով վթարի բարդությունն ու եղանակային պայմանները, նախատեսվում է վերացնել 36 ժամվա ընթացքում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը