Լրահոս

14.12.2016 14:42


Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը

Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ՝ առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի, Սևանի, Ախուրյանի ավտոճանապարհները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները:

Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Արմավիրի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Բաղրամյանի, Արմավիրի, Եղվարդի, Վայքի, Ջերմուկի ճանապարհներին ձյուն է տեղում:

Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել խիստ անրհաժեշտության դեպքում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը