Աշխարհ

14.12.2016 15:00


Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով

Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեսի հետ: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Yenisafak»–ին հղումով։

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Սիրիայի Հալեպ քաղաքի իրավիճակը: Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով:

Բացի դրանից, նա հիշեցրել է, որ այժմ Հալեպում մասնակիորեն հաստատվել է հրադադար, որի ապահովման հարցում «Թուրքիան ունի իր դերը»: Էրդողանը հերթական անգամ բաց չի թողել առիթը, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և վերջինիս կողմնակիցներին մեղադրի «դաժանության և վայրագությունների մեջ»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը