Աշխարհ

14.12.2016 15:29


Թուրքիայում հարձակվել են քրդամետ կուսակցության գրասենյակի վրա

Թուրքիայում հարձակվել են քրդամետ կուսակցության գրասենյակի վրա

Թուրքիայի Քոնիա քաղաքում մոտ 150 հոգուց կազմված մի խումբ հարձակվել է ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նահանգային կառույցի գրասենյակի վրա:

Ինչպես հայտնում է «CnnTurk»-ը, խումբը ջարդել է գրասենյակի դռները, ներխուժել ներս ու կոտրել ապակիները, պատի վրա էլ գրել. «Մենք եկանք, դուք չկայիք»:

Խումբը փորձել է հրդեհել գրասենյակը, սակայն հրշեջներին հաջողվել է անմիջապես մարել բռնկված կրակը:

Ժամանած ոստիկանները խմբին հեռացրել են շենքի տարածքից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը