Լրահոս

14.12.2016 15:52


ԱԻ նախարարի պարտականությունները ժամանակավորապես կանցնեն Հայկարամ Մխիթարյանին

ԱԻ նախարարի պարտականությունները ժամանակավորապես կանցնեն Հայկարամ Մխիթարյանին

Արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայկարամ Մխիթարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա»:

Հիշեցնենք՝ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մահացել է նախօերին՝ ծանր հիվանդությունից։

Այս խորագրի վերջին նյութերը