Աշխարհ

14.12.2016 18:15


Հոսպիտալացվել է Մարիա Զախարովան

Հոսպիտալացվել է Մարիա Զախարովան

Մոսկվայում հոսպիտալացվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Life.ru»–ին հայտնի է դարձել, որ վատ ինքնազգացողությունից բողոքող Զախարովան հասցվել է ՌԴ մայրաքաղաքի լավագույն հիվանդանոցներից մեկը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հետազոտությունից հետո նրա մոտ լուրջ հիվանդություն է ախտորոշվել։

Նշվում է, որ դա կարող է կապված լինել նրա ծանրաբեռնված աշխատանքային օրակարգի հետ։ Ներկայումս ԱԳՆ ներկայացուցիչը հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքում է. նշանակված է ինտենսիվ թերապիայի կուրս։

Մարիա Զախարովան ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և լրատվության վարչությունը ղեկավարում է 2015–ի օգոստոսից։ Նա պատմական գիտությունների թեկնածու է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը