Լրահոս

15.12.2016 08:14


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.43-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սուսեր-Ցամաքասար ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա (2 ուղևոր):

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» մակնիշի 10 OF 077 պ/հ (վարորդ՝ Շ. Ն.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 22 MM 622 պ/հ (վարորդ՝ Ն. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտում:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Դաշտադեմ-Արտենի 1-ին կմ-ին «Գազել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Գազել» մակնիշի 2902Լ պ/հ (վարորդ` Կ. Մ.) ավտոմեքենան և 17 ուղևոր:

Այս խորագրի վերջին նյութերը