Լրահոս

15.12.2016 08:40


ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի մոտ ծառը կոտրվել է և ընկել կայանված «Lexus»-ի վրա

ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի մոտ ծառը կոտրվել է և ընկել կայանված «Lexus»-ի վրա

Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.12-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 հասցեում՝ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի մոտակայքում, ծառ է կոտրվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը կոտրվել է և մի մասը ընկել մոտակայքում կայանված «Lexus LG 300» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Գագիկ Էվոյան) վրա, իսկ մյուս մասը՝ երթևեկելի հատված:

Փրկաարարները «Կենտրոն» կանաչապատման աշխատակիցների հետ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից, իսկ կանաչապատման աշխատակիցները այն մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը