Լրահոս

15.12.2016 09:18


Մարգարա գյուղի մոտ այրվել է գազալցակայանի պահակակետը

Մարգարա գյուղի մոտ այրվել է գազալցակայանի պահակակետը

Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղի մոտակայքում այրվում է գազալցակայանի պահակակետը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.33-ին, մարվել՝ 18.49-ին:

Այրվել է «Արա և Այծեմիկ» ՓԲԸ-ին պատկանող գազալցակայանի հանգստյան սենյակը՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը