Լրահոս

15.12.2016 09:39


Խոշոր ՃՏՊ Աճառյան պողոտայում․ կան տուժածներ

Խոշոր ՃՏՊ Աճառյան պողոտայում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան պողոտայում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են « VAZ 2109» մակնիշի 50 MG 101 պ/հ (վարորդի տվյալները պարզ չեն), «Nissan Xtrail» մակնիշի 34 NN 275 պ/հ (վարորդ՝ Վ. Ա.) և «Lexus RX 330» մակնիշի 99 PL 996 պ/հ (վարորդ՝ Վ. Խ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ 2109» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Վ. Մ. (1988 թ. ծնված) և Ա. Մ.-ը (1986 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ»:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը