Լրահոս

15.12.2016 11:25


Գ. Սուրենյան. «Դեկտեմբերի 18-ից սպասեք սաստիկ սառնամանիքների»

Գ. Սուրենյան. «Դեկտեմբերի 18-ից սպասեք սաստիկ սառնամանիքների»

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առավոտյան ժամը 07:00–ի դրությամբ՝ հանրապետության ողջ տարածքում առկա է ձյան ծածկ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած լեռան Քարե լիճ հատվածում՝ 100սմ, Ամբերդում՝ 80սմ, Հրազդանում՝ 56սմ, Քաջարանում՝ 51սմ, Ապարանում՝ 50սմ, Ամասիայում՝ 43սմ, Ջերմուկում՝ 40սմ, Դիլիջանում՝ 38սմ, Արարատյան դաշտում և Երևանում՝ 10-17սմ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ՝ փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-Զանգեր, Թալին-Մաստարա, Ծիլքար-Սպիտակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սյունիքի մարզը, Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ-Լուսաղբյուր, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ալագյազ-Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Դեկտեմբերի 18-ից սպասեք սաստիկ սառնամանիքների»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը