Լրահոս

15.12.2016 11:37


«Opel Astra»–ն ընկել է ջրանցքը. կան տուժածներ

«Opel Astra»–ն ընկել է ջրանցքը. կան տուժածներ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 09.09-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 34 ՍF 273 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ջրանցքը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր՝ 1995 թ. ծնված Հ. Ե.-ին, ովքեր տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Այս խորագրի վերջին նյութերը