Մովսես Շահվերդյանը 2010թ. չի բացառել նաև արտահերթ ընտրությունները
Ամփոփելով 2009թ.-ն, խոսելով տարվա ձեռքբերումների և բացթողումների մասին՝ «7օր»-ի հետ զրույցում Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը նշել է, որ 2009-ն աչքի ընկնող տարի չէր, սակայն կարող էր բեկումնային լինել, եթե քաղաքապետարանի ընտրություններն ավելի որակով անցկացվեին, և ընդհանրապես քաղաքական առումով դրական տեղաշարժեր առանձնապես տեղի չեն ունեցել։ Տնտեսության բնագավառին անդրադառնալով՝ նա կարծիք է հայտնել, որ առկա խնդիրները կշարունակվեն նաև 2010-ին։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Մովսես Շահվերդյանի կարծիքով Հայաստանը ստորագրված արձանագրությունների հետևանքով կհայտնվի ավելի բարդ և խճճված վիճակում, քան նախկինում էր, քանի որ իր կարծիքով ոչ ոք չի կարող ասել, թե այդ արձանագրություններն ինչ թափ կստանան և ինչ հետևանքներ կունենան։
-Ճիշտն ասած՝ ես չեմ հասկանում, թե այդ «նախաձեռնողական» տերմինն ինչու են շրջանառության մեջ դրել, քանի որ դեռ հարց է, թե ով է նախաձեռնել։ Իմ կարծիքով դա վատ չէր նախապատրաստված, սակայն ծավալը շատ մեծ էր վերցված։ Հայաստանն այդ ծավալի հարաբերություններին ուղղակի պատրաստ չէր,- նշել է նա։
Այդուհանդերձ, նրա կարծիքով մինչև ապրիլ արձանագրությունները կվավերացվեն, քանի որ նախաձեռնողականությունը գալիս է երրորդ՝ Հայաստանից և Թուրքիայից ավելի հզոր ուժերից, հետևաբար այդ ուժերը երկու կողմերին էլ կստիպեն մինչև ապրիլ վավերացնել արձանագրությունները։
2010-ին Մովսես Շահվերդյանի կարծիքով բավական լուրջ իրադարձություններ են սպասվում, և նա խորհուրդ է տվել քաղաքական ուժերին լրջորեն նախապատրաստվել 2010-ին, քանի որ ինքը չի բացառում նաև արտահերթ ընտրությունները՝ կապված արցախյան հարցի, հայ-թուրքական հարաբերությունների, տնտեսական և այլ իրողությունների հետ։

7or.am