Լրահոս

15.12.2016 12:53


Դժվարանցանելի են Ախուրյանի, Աշոցքի ավտոճանապարհները, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները

Դժվարանցանելի են Ախուրյանի, Աշոցքի ավտոճանապարհները, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:

Խիստ դժվարանցանելի են Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ճանապարհները և Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները:

Առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են նաև Սևանի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհները և Սարավանի լեռնանցքը:

Նոյեմբերյանի ճանապարհներին մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը