Լրահոս

15.12.2016 12:56


«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Տեղեկացնում ենք, որ բոլոր այն նորմերը (այդ թվում` դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ), որոնց կիրարկման համար օրենքով նախատեսված են ենթաօրենսդրական ակտերի (կառավարության որոշումներ, առողջապահության նախարարի հրամաններ) ընդունում, կգործեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումից և ուժի մեջ մտնելու պահից` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասը:

Ենթաօրենսդրական ակտերի ընդունման և ուժի մեջ մտնելու մասին ՀՀ առողջապահության նախարարությունը լրացուցիչ կծանուցի»,–ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը